Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վեհափառն ընդունել է «Հովնանյան» դպրոցի սաներին

Վեհափառն ընդունել է «Հովնանյան» դպրոցի սաներին
26.04.2015 | 20:51

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը: Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով «Հովնանյան» դպրոց-վարժարանի սաներին ու պաշտոնեությանը, ընդգծել է, որ մեծ ուրախությամբ է հերթական անգամ Մայր Աթոռում հյուրընկալել նվիրական կրթօջախի ուշիմ հայորդիներին, ովքեր, գալով Մայր հայրենիք, վերստին հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու այն սպասելիքներին, որ իրենցից ակնկալում է Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ այս տևական այցելությունները պետք է աշակերտների գիտակցության մեջ նորանոր տեսիլքներ արթնացնեն, որոնցով տոգորված` աշակերտները պետք է առավել նախանձախնդրորեն սերտեն հայ ժողովրդի պատմության հին ու նոր էջերը, որ զորավորվեն հայրենի հարուստ ավանդներով: Անդրադառնալով Մայր Աթոռում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունը քաջալերել է դպրոցի աշակերտներին ու պաշտոնեությանը, որ նրանք գիտակցեն, թե ինչու և ինչպես նահատակվեցին մեր նախնիները և թե ինչ իղձեր ու սպասումներ ունեին այսօրվա մատաղ սերնդից: Հանդիպումից հետո «Հովնանյան» դպրոցի աշակերտներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալու սրբություններին, որ պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ